Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը ամրակցված են մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպմանը:
«Ցանկանում եմ ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Դրանք ամրակցված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ»,- ասաց Պուտինը:
ՌԴ նախագահը շնորհավորեց ՀՀ վարչապետին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համար:
«Դրանք իսկապես լավն են՝ նաև մեր երրորդ երկրների գործընկերների հետ կապերը զարգացնելու առումով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, իսկ, միգուցե, կարևորագույնն է մեզ համար՝ իրականացվել են Միության անդամ երկրների միջև բոլոր պայմանավորվածությունները կազմակերպության շրջանակներում: Դուք այն անձն եք, ով առավելագույն ջանքեր է գործադրել այսպիսի արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ոչ միայն Ձեզ շնորհավորում եմ, այլ նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...