Երևանում դանակահարվել է 15-ամյա պատանի
Սեպտեմբերի 30-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում 15-ամյա պատանու են դանակահարել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետեւանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 22.00-ին, բաժին են ներկայացրել 16-ամյա պատանուն, որտեղ նրա մոտից հայտնաբերվել է դանակ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...