Եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալից 1 դոլար են գողացել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանոթյան Մալաթիայի բաժին է դիմել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 31-ամյա Միշա Ավդալյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 08:50-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, ապակին կոտրելու միջոցով, Սեբաստիա փողոցի 32/1 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայից գողացել են պայուսակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Մ. Ավդալյանը ոստիկաններին հայտնել է, որ իր ավտոմեքենայից գողացված պայուսակում է եղել մի ամբողջ 1 դոլար:
Մ. Ավդալյանը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Պայմանագրային զինծառայող է զոհվել
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի ի...