Ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում. Մարգարիտա Խաչատրյան
Ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում: «Զինվոր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` անդրադառնալով բանակում ինքնասպանությունների մեծ թվին:
«Ոչ մի զինծառայող մեր բանակում ինքնասպանություն չի գործում, էդ ուրիշ բան է, որ հասցնում ես ինքնասպանության, էդ ուրիշ բան է, որ կան բիրտ բարքեր, որոնք հասցնում են ինքնասպանության: Բերեք մեր բանակի թերությունները չկապենք, մորը համ դիակն ենք տալիս, համ ինքնասպանության վարկածը, էդ խարանը մեր բալեքի վրայից հանենք, խրամատում հողի վրա պառկած զինվորին էդ խարանը եկեք չտանք»,- ասել է նա:
Տիկին Մարգարիտան անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի զոհերին օգնություն տրամադրելուն եւ ասաց, որ պետք չէր տարբերություն դնել եւ իերնք հարգալից վերաբերմունք են պահանջում իրենց հանդեպ:
«Եթե մարտի 1-ին Երեւան քաղաքի մեջ հայի ձեռքով սպանվածին դու տալիս ես զոհի կարգավիճակ, խրամատում նկատի չես ունենում ու տալիս ես 30 միլիոն դրամ, արդյոք այս ընտանիքները, որ իրենց զավակներիկն տվել են հայրենիքին եւ չեն ստացել, չունեն այս օգնության կարիքը, արդյոք կարելի է անտեսել, տարբերել: Դե բերեք Հոկտեմբերի 27-ի զոհերին էլ տվեք, «Սասնա ծռերի» կողմից սպանվածներին էլ տվեք, բերեք փողոցային կռիվների ժամանակ դանակահարվածներին էլ տվեք: Արդյոք մենք սխալվել ենք, որ մեր տղաներին բերել ենք ծառայության եւ այսօր դիակ ենք ստացել»,-ասել է Խաչատրյանը:
Զոհված ծնողներից մեկն էլ ասել է, որ իրենք պետությունից ողորմություն չեն խնդրում, այլ ընդամենը հարգալից վերաբերմունք:
Նշենք, որ նախորդ շաբաթ զոհվածների մայրերը բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ, վարչապետ Փաշինյանն էլ նրանց հետռ հանդիպման ժամանակ ասել է, որ Կառավարությունը աստիճանաբար փորձում է լուծել խնդիրը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...