ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչունները վերադարձել են բնություն. նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջին մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գիծ ծառայությունները, հասարակական կազմակերպությունները մեծ թվով զանգեր են ստացել վիրավոր թռչունների վերաբերյալ։
Դրանցից շատերին հաջողվել է փրկել Շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բրդլինկ Հայաստան», «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության», «Հայաստանի թռչնադիտարկաման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների և «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության անմիջական ջանքերով՝ կազմակերպելով նրանց խնամքը։
Թռչունների վիճակի համատեղ հետազոտությունից հետո որոշվեց բնություն բաց թողնել 3 արագիլ, 1 հավալուսին, 1 գառնանգղ, 1 քարարծիվ, 1 բվեճ և 1 տափաստանային ճուռակ։
Վերականգնված թռչունների բացթողումը բնություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության և վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թռչունների ինքնազգացողությունը գերազանց էր»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացի նախկին քաղաքապետի տանը 13,5 տոննա ոսկե ձուլակտորներ են գտնվել
Չինաստանի ոստիկանությունը խուզարկման ժամանակ Գանչժոու քաղաքի նախկին քաղաքապետ Չժան Ցիի տանը 13,5 տոննա ընդհանուր կշ...