Տավուշի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով Այգեհովիտ գյուղի սկզբնամասում շրջվել է. կա 4 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վիկտոր Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 91 ZC 001 համարանիշի ավտոմեքենայով Այգեհովիտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վիկտոր Ա-ն, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 18-ամյա Արման Շ-ն, 22-ամյա Սարմեն Ս-ն և 20-ամյա Սերյոժա Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ։ 

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Արման և Սարմեն Շ-երը եղբայրներ են։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն