Niva-ից կրակոցներ արձակելով հետապնդել են BMW-ին, հարվածելով շրջել այն, ապա ծեծի են ենթարկել վարորդին
Արարատի մարզում սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղից դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ գնալիս, Նորաշեն գյուղի բնակիչներ՝ ոմն Հենդոն իր տղաների հետ, ոմն Գերասը հետապնդել են Արզական գյուղի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թ.-ին, որի ժամանակ կրակոցներ են արձակել, իսկ այնուհետեւ, հասնելով Հովհաննես Թ.-ին, իրենց ավտոմեքենայով հարվածել են Հովհաննես Թ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ մեքենան կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին եւ ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իրավապահները պարզել են, որ ոմն Հենդոն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Կ.-ն է, ոմն Գերասը՝ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Բ.-ն, իսկ Հենդոյի որդին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արտակ Կ.-ն:
Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արտակ Կ.-ն եւ Գերասիմ Բ.-ն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին: Արարատի մարզի ոստիկանները պարզել են նաեւ, որ Հովհահհնես Թ.-ին պատկանող BMW մակնիշի համարանիշները եղել են 96 NN 969, իսկ նա հետապնդվել է ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հենրիկ Կ.-ին եւ հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Չարենցավանի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...