Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանին
Սեպտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանին՝ որը 2019-ի օգոստոսի 12-ին հայտնվել էր Ադրբեջանում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Այլ մանրամասներ ԿԽՄԿ-ից չնշեցին: Սա արդեն երկրորդ այցելությունն է զինծառայող Արայիկ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Նրա կարծիքով՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...