Հրայր Թովմասյանի սանիկը անգիտակից վիճակում չի եղել. ՔԿ
Նորայր Փանոսյանը անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել: ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց, հայտնում է կոմիտեի կայքը։
«Armlur.am կայքում «Բացառիկ. Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկն անգիտակից վիճակում է. ինչ է եղել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական գործողության ժամանակ Նորայր Փանոսյանը հայտնել է, որ վատ է զգում իրեն»,–ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Կանչվել է շտապ օգնության բրիգադ: Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն», այնուհետ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման:
«Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,–պարզաբանում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը,
որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ով ձերբակալվել է սեպտեմբերի 19–ն։ Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցների վատնման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...