Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք առաջադրված չէ. ԱԱԾ
ՊԵԿ նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին մեղադրանք առաջադրված չէ: Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայությունից փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք է առաջադրվել և արդյո՞ք ծառայությունը տեղեկություն ունի նրանց գտնվելու վայրի մասին։
«Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն, հետևաբար՝ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։