Եթե վերաքննիչը փաստերով որոշում չկայացնի, դիմելու ենք միջազգային ատյաններ. Խաչատրյանի պաշտպան
Վերաքննիչ դատարանը մերժեց Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Այն առաջընթացը, որը կար հեղափոխությունից հետո դատական համակարգում, այն, որ դատարանները որոշակի ազատություն, անկախություն ունեին, պետք է արձանագրել, որ կործանվել է: Վերաքննիչ դատարանը միակ հույն էր մնացել, որ կարող է անկախ որոշում կայացնել: Այս պահին Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, որը միշտ աչքի է ընկել իր կայացրած անկախ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ»,- ասել է փաստաբանը:
Երեմյանի խոսքով՝ դատարանի որոշումը դեռ չի տրվել, սակայն իր խորությամբ գործի նյութերին ծանոթ լինելով, պատկերացնում է, որ դատարանը գրելու է այնպիսի բան, որը իրավաբանության հետ կապ չի ունենալու:
«Դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկած արձանագրել, դրանից հետո ասել, որ կալանավորման հիմքեր կան, հետո ասել, որ գրավի կիրառումը այս դեպքում թույլատրելի չէ: Ըստ էության՝ այս ամենը սպասելի էր: Ցավով եմ նշում, որ դատական համակարգն այս վիճակում է հայտնվել»,- նշել է
Սարգսյանը:
«Օրենքով նախատեսված բոլոր քայլերը կձեռնարկենք, նաև կքննարկենք այս դատավորի հետ կապված կարգապահական հարցերը: Ես եզակի դեպքերում եմ նման քայլերի դիմում, բայց եթե այսքան ակնհայտ և կոպիտ խախտումներ են տեղի ունենում, ուղղակի պետք է արձագանքել դրան: Եթե վերաքննիչ դատարանը չկարողանա այս փաստերով որոշում կայացնել, ստիպված կլինենք խնդիրը միջազգային ատյաններում ներկայացնել»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...