Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին (տեսանյութ)
Սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնեց, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րեպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ հնչեց․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ անց տղամարդը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ռուբինյանց փողոցում ապրող 30-ամյ մի տղամարդ տանից դուրս է կանչել 49-ամյա տղամարդուն՝ զրուցելու։ Արդեն շենքի բակում մեկ-երկու բառ փոխանակելուց հետո դանակահարել է նրան։ Զեյթունի ոստիկանները, լույսը դեռ չբացված, կասկածյալին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին։ Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
Դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել են արնանման հետքեր ու դանակ, որն, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայ երիտասարդի հետ տեղի ունեցած ողբերգությունը
Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել:Տարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...