Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձը մտել է օտարերկրացու բնակարան ու զարդատուփը գողացել, որի մեջ եղել է 10 գրամանոց ոսկե շղթա։ Բնակարանային գողության վերաբերյալ բաժնում հաղորդում ստացվեց նաև սեպտեմբերի 26-ին։ Չկողպված դռնով մտել էին ներս ու ոսկյա զարդեր հափշտակել։
Սեպտեմբերի 28-ին էլ բաժին դիմած քաղաքացին հայտնեց, որ տնից փորձել են գողություն անել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերնի հետ, պարզեցին, որ բոլոր դեպքերում գործել է նույն անձը։
Հրազդանի բնակիչ, 25-ամյա կասկածյալը սեպտեմբերի 28-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Երիտասարդը ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...