Աննա Հակոբյանը և Սինգապուրի վարչապետի տիկինը միասին ընթրել են
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ընթրիքի է հրավիրել պաշտոնական այցով Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին։
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։
ՀՀ Վարչապետի տիկին նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...