ԱՄՆ-ի բնակիչների 55 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի պաշտոնազրկմանը

ԱՄՆ-ի բնակիչների 55 տոկոսը հավանություն է տալիս դեմոկրատների կողմից նախաձեռնված հետաքննությանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:

 

Այդ մասին վկայում են CBS News-ի անցկացրած հարցման տվյալները:

 

Ընդ որում, ուսումնասիրության արդյունքների համաձայն, ամերիկացիների կարծիքները բաժանվել են՝ կախված այն բանից, թե որ կուսակցությանն են նրանք պատկանում: Այսպես, տասը դեմոկրատներից գրեթե ինը (87 տոկոս) հավանություն է տալիս հետաքննությանը, իսկ երկու երրորդը վճռականորեն է հավանություն տալիս այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 77 տոկոսը դեմ է արտահայտվել:

 

Անկուսակցական հարցվածների կարծիքները բաժանվել են մոտավորապես հավասարապես՝ 49 տոկոսը հավանություն է տալիս հետաքննությանը, 51 տոկոսը հավանություն չի տալիս: