Վաղը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հայաստան է գալիս
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երեւան կժամանի սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտարարել է նախագահի վարչակազմի կապի եւ տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:
Նրա խոսքով՝ Ռոուհանին պատրաստվում է ելույթ ունենալ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Երեւանում եւ պատմել Իրանի հնարավորությունների ու Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրի մեծ պոտենցյալի մասին, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Իրանի նախագահը նաեւ կհանդիպի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ քննարկելու Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմանի համաձայնագրերի ու համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:
Իրանի նախագահը կհանդիպի նաեւ գագաթնաժողովին մասնակցող մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ եւ կքննարկի փոխադարձ շահ ներկայացնող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...