Մեծ մարդու ենք կորցրել, որը պետք է շատ մեծ ապագա ունենար. Արցախում զոհված Արմանը տան կրտսերն էր
Արցախում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահացու հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արման Լեւոնյանը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքից էր։
Արմանի դասղեկը՝ Վաչիկ Ասատրյանը, NEWS.am-ին պատմեց, որ Արմանը աշնանը զորացրվելու էր, նրան բոլոր ճանաչողները ցնցված են կատարվածից։
«Շատ մեծ մարդու ենք կորցրել, որը պետք է շատ մեծ ապագա ունենար, թագավոր տղա ենք կորցրել։ Շատ դաստիարակված աշակերտ էր, հրաշալի տղա, խոհեմ, խելացի, ուշիմ»,- ասաց նա։
Արմանը տան կրտսերն էր, ավագ եղբայր ունի։ Ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...