Արտակարգ դեպք Երևանում, փրկարարներն ու ոստիկանները Էրեբունի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել տղամարդու դի
Այսօր, սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զորիկ Ավդիշոևվի գլխավորությամբ։ Տեղում են նաև Պարեկապահակային ծառայության աշխատակիցները։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Արմեն Դեղոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության թիվ 18 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Մանրամասները` shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...