Վանաձորում դիմակավորված անձինք կողոպտել են տեղի հայտնի առևտրականներից մեկին՝ հափշտակելով 30 հազար դոլար.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցիցի մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1–ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, ով այդ պահին փարձել է իրեն պատկանող Oepl մակնիշի ավտոմեքենայի շարժիչը միացնել և կյանքի համար ոչ բռնություն կիրառելու միջոցով նրանից հափշտակել են նրա մոտ եղած 30 հազար ԱՄՆ դոլարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի և Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Ս.-ն Վանաձորում զբաղվում է առևտրով:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...