Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևանի «գաի պոստի» հարևանությամբ. Renault Megane-ը մխրճվել է Lexus-ի մեջ. կա զոհ
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավոտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդը, քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով Lexus-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Renault Megane-ի վարորդի կնոջ եղբայրն էր:
Շարունակությունը՝ shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...