Կապան-Գորիս ճանապարհին ապօրինի փայտանյութ են տեղափոխել
2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության տարածքում, Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 11 խմ փայտանյութով:
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ աշխատակիցները նկատել են, որ իրականացվում է «ZIL 131» մակնիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութն այլ ավտոմեքենա տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ, որը կանխվել է:
Կատարված գործողություններին մասնակցել է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության թիվ 3 պահաբաժնի անտառապահ Տ.Հակոբյանը:
Ի պատասխան Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջին, վերջինս որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...