Օձունի տներից մեկում թմրանյութ են հայտնաբերել
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Օձուն գյուղում ապրող մի տղամարդու տանն ու հարակից շինություններում։
Խուզարկության ընթացքում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել շուրջ 2 կիլոգրամ 900 գրամ քաշով կանեփանման զանգված, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։
Հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայ երիտասարդի հետ տեղի ունեցած ողբերգությունը
Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել:Տարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...