«Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է մահացել
Սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը․ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։
Երեխան տղա է եղել, հարազատներն էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։
Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։
Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...