Արծվի թևերի մոտ բախվել են Արցախի պաշտպանության բանակի КамАЗ-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի 24 DN 042 համարանիշի և КамАЗ մակնիշի ՏԲ 1 Ն0 75 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, գրում է  shamshyan.com-ը:

 

Կայքի տեղեկացմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրանմանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ КамАЗ-ը հաշվառված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հաշվեկշռում:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում