Զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչկան կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...