Արմավիրում Opel-ը բախվել է գազատար խողովակի հենասյուներին եւ հայտնվել դաշտում
Արմավիրի մարզում, այսօր, սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 QS 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Պ․-ն Էջիմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, եւ առաջ ընթանալով, հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...