Նախկինում տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում պետության կայացման գործընթացին. Մարիամ Փաշինյան
Վարչապետի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի անկախության օրը:
«Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում:
Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին:
Անչափ հպարտ եմ ու պարտավորված, որ ծնվել եմ Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում:
Շնորհավորում եմ բոլոր այն ՀՀ հպարտ քաղաքացիներին, ովքեր բարձր են պահում Հայաստանի պատիվը արտերկրում, ովքեր ստեղծագործում ու արարում են Հայաստանում ու ում աշխատանքի մասին այդպես էլ չենք լսում:
Շնորհավոր տոնդ, իմ արդեն 28 տարի անկախ ու ինքնիշխան Հայաստան»,- գրել է վարչապետի դուստրը:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Անկախության տոնը լավ առիթ է վերհիշելու պատմություն կերտած մարդկանց. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում շնորհավ...
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծ...