Մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնկացություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կնետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Հայկական Ժամանակից հոսպիտալից միայն տեղեկացրին, որ տուժածի վիճակը՝ ծանր է, իսկ թե ինչ վնասվածքներ է ստացել՝ չասացին:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը լրատվականի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:08-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առեւտրի կենտրոնի հարակից շենքերի մոտից վիճաբանության ձայներ են լսվում: Այնուհետեւ 00:20-ին Եղեգնաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արա Մխիթարյանը: «Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 00:15-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5 հասցեի բակից գանգուղեղային տրավմա եւ կոմատոզ վիճակով ԲԿ է տեղափոխվել Մխիթարյանը:
Ինքնակամ ներկայացած տղամարդը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը հենց Հարություն Գրիգորյանն է, որը նաեւ որոշ բարեկամական կապեր ունի Վայոց ձորի մարզպետի հետ: ՀԺ-ն փորձել է մարզպետից ճշտել, թե արդյո՞ք տեղյակ է միջադեպից եւ որքանո՞վ է ինքն առնչվում դրա հետ, քանի որ տեղեկություն կար նաեւ, որ մարզպետն էլ է դեպքի վայրում եղել: Ի պատասխան Սարգսյանն ասաց. «Հարություն Գրիգորյանը իմ հորեղբոր թոռան ամուսինն է: Միջադեպից տեղյակ եմ: Ես այնտեղ չեմ եղել: Հիմա նախաքննություն է ընթանում բան չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ բակում եղել են հարբած զինվորականներ՝ շատ խմած վիճակում, հայրենախառը զրույց են ունեցել միմյանց հետ: Տուն վերադառնալիս իմ օգնականը միջադեպին մասնակից է եղել»:
Սարգսյանի խոսքով՝ իր օգնականը զինվորականներին հորդորել է՝ բակում չհայհոյել, չաղմկել. «Այնուհետեւ հասել են իր վրա: Մնացածը նախաքննությունը ցույց կտա»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...