Վրաստանում 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից
Ռուսթավի քաղաքի կենտրոնական հիվանդանոցում (Թբիլիսիից 36 կմ հեռավորության վրա) անեսթեզիայից հետո մահացել է 18-ամյա մի աղջիկ՝ քթի միջնապատի վիրահատության նախապատրաստվելու ժամանակ:
Աղջկա մահվան համար նրա հարազատները մեղադրել են բժիշկներին՝ հայտարարել են, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել ցավազրկողի ներարկումից հետո:
Նրանք պնդում են, որ ցավազրկող ներարկելուց առաջ աղջկա ձեռքին թեստ են անցկացրել, ինչից հետո նրա ձեռքի մաշկը կարմրել է: Սակայն, ըստ նրանց, երևույթին ուշադրություն չեն դարձրել և նրան տեղափոխել են վիրահատարան:
Աղջկա ընկերոջ հայտարարությամբ՝ նա հիվանդանոց էր գնացել ուրախ, կատակել էր բուժանձնակազմի հետ, թե արդյոք ողջ կմնա վիրահատությունից հետո, ի պատասխան՝ վստահեցրել էին, որ վիարահատությւոնը բարդ չէ:
Նրա խոսքերով՝ հիվանդանոցում սրտի կանգի մասին լուրը տարածվելուց հետո ենթադրել անգամ չէր կարող, թե դա կարող է լինել իր հարսնացուն:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Թուրքիայում ապօրինի աշխատող ադրբեջանցիներին արտաքսում են
Թուրքիայում ապօրինի աշխատող հազարավոր ադրբեջանցիների պատրաստվում են արտաքսել Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական gununsesi...
Հետաքրքիր և ապշեցնող փաստեր մարդու սրտի մասին
Սիրտը մարդու օրգանիզմում գտնվող մկան է, որը պոմպի դեր է կատարում և արյունը մղում դեպի երակներ ու արյունատար անոթներ: Տար...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...