Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ. մանրամասներ
WRed
Այսօր` սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 29-ամյա Միքայել Եփրեմյանը իր վարած Opel Astra մակնիշի 50 CD 700 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 64-ամյա Ա. Հարությունյանին, տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպրատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց, գիտակցության չգալով, մահացել է։
SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
WRed
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
WRed
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
WRed
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
WRed