Գեղարքունիքում` մրգերով բարձված մեքենան բախվել է մարդատարին
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6–րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բախման հետևանքով Ford-ը, որը բարձված է եղել մրգերով, բախվել է երկաթե արգելապատնեշին:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...