Երևանում ընտանիքի 4 անդամներ, մեկը՝ երեխա Այրվածքների կենտրոն են տեղափոխվել
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Շահամիրյան փողոցի բնակիչներ՝ 35-ամյա Գայանե Չ-ն, 58-ամյա Անուշ Բ-ն, 60-ամյա Էդիկ Ծ-ն և 3-ամյա Մանե Ծ-ն։
Պարզվել է, որ նրանք այրվածքներ են ստացել գազի արտահոսքից առաջացած բոցից։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...