Փոխվում է Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների երթևեկության կարգը
Ուղեւորների հոսքի ավելացման եւ մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների երթեւեկության կարգը:
№100/101 եւ 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ Երեւանից մեկնելով 9:15 եւ 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 եւ 21:05 համապատասխանորեն:
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետեւյալ կարգով՝
Երեւանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50:
Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երեւան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Վարչապետը Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգ...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...