Արմավիրում 3 բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից:
2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աղավնատուն գյուղի բնակիչը՝ ծնված 1989թ.:
Նույն օրը՝ ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել նաև «Էրեբունի» Բ/Կ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի ևս երկու բնակիչ՝ ծնված 1986 և 1982թթ.՝ համապատասխանաբար՝ «պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բժիշկների կողմից տրված տեղեկանքների համաձայն՝ նշված անձինք ի վիճակի չեն բացատրություն տալու: Նշանակվել է դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. դուրս են բերվել մահացածների մոխրացած դիերը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ար...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...