Սպասվում է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր հավաքվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակի հետ կապված՝ Թուրքիայի նախագահի մամուլի կենտրոնից նշել են, որ նպատակն է գնահատել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, ապահովել պայմաններ՝ վերջ դնելու բախումներին և հնարավորություններ ստեղծել փախստականների կամավոր վերադարձի համար:
Նախատեսված է նաև եռակողմ գագաթնաժողովից բացի իրականացնել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:
Ըստ Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության՝ սկզբում Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահի, այնուհետև Ռուսաստանի նախագահի հետ, իսկ տեղական ժամանակով ժամը 15:30-ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Զելենսկին ուզում է վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու հստակ դիրքորոշման մասին: Այս մասի...
Ռուհանին Թրամփի հետ չի հանդիպելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում...
Իտալիայում պայթյուն Է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում
Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկություն...