«Փաստ». Որոշ մարզպետներ տարեսկզբից զգալի ծախսեր են արել. գումարները տատանվում են 2,5-3,4 միլիոն դրամի սահմաններում
«Փաստ» թերթը գրում է. «Ամենաշատը երևի թե խոսվում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին: Շատերի համոզմամբ, Փաշինյանի թիմի ամենախոցելի հատվածներից մեկը մարզպետներն են, որոնք պարբերաբար հայտնվում են հանրության քննադատության և դժգոհության թիրախում: Մարզերից ստացված բողոքների մի մասը վերաբերում է նրան, որ մի քանի մարզպետներ գնալով ավելի են կորցնում իրականության զգացումը և կտրվում հասարակությունից: Ավելին՝ աչքի են զարնում բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետության հետ կապված հարցերը:
Մասնավորապես, մի քանի մարզպետներ, ասենք, մեքենայի սպասարկման, կահույքի, համակարգչային պարագաների ու նման մի քանի «կարևորագույն» ձեռքբերումների համար արդեն իսկ տարեսկզբից զգալի ծախսեր են արել, որոնք տարբեր մարզպետարաններում տատանվում են 2,5-3,4 միլիոն դրամի սահմաններում: Սա, ոլորտի փորձագետների գնահատմամբ, բավականին մեծ գումար է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...