Թուրքիայի նախկին արտգործնախարարը դուրս է գալիս իշխող կուսակցությունից
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և իր համակիրներն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին, տեղեկանում ենք Դավութօղլուի թվիթերյան էջում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութից:Դավութօղլուն քննադատությունների է ենթարկել իշխող կուսակցությանը՝ իր սկզբունքներն ու արժեհամակարգը փոխելու համար՝ հայտարարելով. «Կուսակցության ներկա ղեկավարները վերացրել են 18 տարի առաջվա ԱԶԿ-ն»:
Դավութօղլուն, վիրավորված իր և իր համակիրների նկատմամբ սեպտեմբերի 2-ին հեռացնելու առաջարկ ներկայացնելու առնչությամբ, հայտարարել է. «Դուրս ենք գալիս մի կուսակցությունից, որի համար տարիներով ջանք ու եռանդ ենք ներդրել»:
Նախկին արտգործնախարարը, դիմելով Թուրքիայի ժողովրդին, հայտարարել է. «Ցուցանակներն անցողիկ են, մնայուն են մեր կյանքը և պայքարն իմաստալից դարձնող արժեքները: Եվ կուսակցություններն իմաստ են կրում այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այս արժեքներին: Մենք շարունակելու ենք մնալ այս արժեքների պաշտպանը և խոսնակը»:
Թուրքիայի նախկին արտգործնախարարը կուսակցությունից դուրս գալու իրենց որոշումը հիմնավորել է կուսակցության ներսում առկա համակարգը փոփոխելու և իրենց հայտարարած սկզբունքներն ու նպատակներն այդտեղ իրականացնելու անհնարինությամբ:
Դուրս գալով իշխող կուսակցությունից՝ նա հայտարարել է նոր քաղաքական շարժում սկսելու մասին:
«Մեր հայտարարած սկզբունքների համատեքստում, նոր քաղաքական շարժում սկսելն ու նոր ճանապարհ դուրս գալը մեզ համար թե՛ պատմական պատասխանատվություն է, թե՛ մեր ազգի առաջ ունեցած պարտավորությունների անհրաժեշտություն»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ...
Սոբչակի ու Բոգոմոլովի հարսանիքը
Այսօր տեղի կունենա ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Հարսնացուն արդե...
Պուտինը մի բաժակ օղի է խմել Դաղստանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տ...