ՏԵՍԱՆՅՈՒԹ. 23-ամյա գրպանահատին հայտնաբերել ու բերման են ենթարկել
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնում 40-ամյա մի կին հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող, բջջային հեռախոս եւ այլ իրեր։ Դեպքի հաջորդ օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները բացահայտեցին գրպանահատության դեպքը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ բաժին բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի, որը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը դրամապանակ է գողացել նաեւ սեպտեմբերի 5-ին՝ մեկ այլ երթուղային ավտոբուսում։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական համարանիշով բեռնատարը մնացել է Մյասնիկյան տանող թունելում
Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Աբովյան փողոցից Մյասնիկյան տանող թունելի հատվածից, որում երևում է, թե վրացական պ...
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լ...
Անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դի. ՊՆ
Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այ...
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մ...