Հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6–ամյա Գրիգորի կյանքը
Oգոստոսի 27–ին վրաերթ էր տեղի ունեցել Աշտարակում: Երեխան խանութ գնալուց չէր նկատել մեքենան, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ցավալի դեպքը։ Վարորդը փախուստի չէր դիմել, հենց իր մեքենայով էլ երեխային հասցրել էր Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը հայտնում է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր ներքին արյունահոսություն, թե կրծքավանդակի և թե որովայնի խոռոչում, որը պայմանավորված էր լյարդի մեծ վնասումով, ինչպես նաև երիկամի ու ստոծանու վնասումով։ Տղան անմիջապես վիրահատվել էր։
««Մենք շատ ոգևորված ենք, ապշած ենք, որ հաջողվեց նմանատիպ զուգակցված տրավմայով՝ արյունահոսության պարագայում փրկել երեխային»,- պատմում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Մենք և բժիշկները զարմացել էինք, որ այդքան շուտ դրական փոփոխություն եղավ նրա մոտ»,– պատմում է երեխայի հայրը։
Այսօր արդեն Գրիգորը դուրս գրվեց հիվանդանոցից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»,-գրել է Դերձյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ոտքը ջարդել են, սաղ աչքը տրաքացրել. Քոչարյանի աջակիցները ցուցարարի են ծեծել
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից րոպեներ անց բախում տեղի ունեցավ իր աջակիցների և ազատազկամը դեմ հանդիսացող քաղաքացի...
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում «Փոթի»-ում․ ավտոմեքենաները թալանվում են ճանապարհին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկե...
Քիչ առաջ ուժգին ցնցումներ են տեղի ունեցել Շիրակի մարզում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա երեխային
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել կորած 13-ամյա քենիաց...