Ճապոնիայում 100-ամյակը բոլորած անձանց թիվը գերազանցել է 70 հազարը
Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ 100-ամյակը լրացած անձանց թիվը գերազանցել է 70 հազարը: Հարյուրից բարձր տարիք ունեցող անձանց ճնշող մեծամասնությունը կանայք են, հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Տարեցների պետական տոնին ընդառաջ:
Ճապոնիայում 100-ամյակը լրացած անձանց թիվը 71 հազարից բարձր է. նրանցից 8463-ը տղամարդ են, իսկ 62,7 հազարը` կին, ինչը կազմում է ամբողջ թվի 88 տոկոսը, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով գերատեսչությանը:
Հետաքրքրական է, որ 100-ամյակի շեմը հատած անձանց թիվը երկրում մեկ տարվա ընթացքում ավելացել է 1453-ով: Վերջին 49 տարվա ընցացքում ռեկորդն ամեն տարի թարմացվում է: Երբ 1963 թվականին սկսվեց այս թեմայով հետազոտությունը, Ճապոնիայում 100-ամյակը բոլորած միայն 153 անձ կար: Միայն վերջին 30 տարվա ընթացքում 100-ից բարձր տարիք ունեցող անձանց թիվն ավելացել է 23 անգամ:
Երկրի առողջապահության և բարեկեցության նախարարությունը կարծում է, որ պատճառը բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում տեխնոլոգիական առաջընթացն է, ինչպես նաև առողջության պահպանման հանդեպ ցուցաբերված առավել մեծ ուշադրությունը: Իշխանությունները խոստանում են ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի տարեցները կարողանան առողջ և լիարժեք կենսակերպ վարել:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ...
Սոբչակի ու Բոգոմոլովի հարսանիքը
Այսօր տեղի կունենա ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Հարսնացուն արդե...
Պուտինը մի բաժակ օղի է խմել Դաղստանում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տ...