Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել. ArmLur.am
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է Տավուշի մարզպետ Հայկ Գրիգորյանը: Վերջինս հավելեց, որ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է դիմում:
Պատճառները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իջևան համայնքի շուրջ տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես, կապված անտառահատումների, դրանց արգելքի և հաջորդող բողոքի ակցիաների հետ:
Հիշեցնենք նաև, որ վերջերս նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել: Վ․ Ղալումյանի հրաժարականը կարող է կապված լինել դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից։
Փորձեցինք հրաժարականի մասին պարզաբանումներ ստանալ Վ․ Ղալումյանից, սակայն նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...