«Հրապարակ». «Սանիթեքի» 6 մեքենա մաքսային պահեստում է.
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկիցաներ:
«Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը խորհրդակցել են, և որոշել՝ սեփական միջոցներից գումարներ դնել, ինչպես նաև բանակցում են բանկի հետ՝ նոր վարկ ստանալու համար։ Գումար են հայթայթում, որ գործունեությունը վերսկսեն. հիմնականում խոսքը վառելիք ձեռք բերելու մասին է։
Փորձեցինք «Սանիթեքից» ճշտել նոր վարկի ու ներդրումների մասին ինֆորմացիան, ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ փորձում են վերսկսել աշխատանքը, սեփականատերերն էլ գումար են ուզում ներդնել, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...
ԱԳ փոխնախարարը՝ Պուտինի Հայաստան այցի մասին
Հոկտեմբերի 1-ին Երեւանում ԵՏՄ նիստի անցկացնելու որոշումը կայացվել է կոնսենսուսով, բոլոր անդամ երկրների ղեկավարների, այդ...