70 տոկոսով նվազեցվելու են ծախսերը փոքր օդանավերի համար՝ փոքր ավիացիան զարգացնելու նպատակով
«Զվարթնոց» օդանավակայանից այսուհետ թռիչքներ կիրականացնի «Սեսնա-172» փոքր ինքնաթիռը՝ նախատեսված 3 անձի համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` նշելով, որ սա ևս մեկ քայլ է դեպի փոքր ավիացիայի զարգացում, ինչը խոստացել էր անել պաշտոնը զբաղեցնելու առաջին իսկ օրվանից:
«Մենք 2018-2019թթ. ընթացքում գրանցել ենք 3 ուղղաթիռ, 2 «Սեսնա» օդանավ ու մեկ օդապարիկ: Սա իրոք շատ լավ սկիզբ է և հուսով ենք, որ դա կշարունակվի, որ հետաքրքրությունը կշատանա և մարդիկ կհասկանան, որ դա հնարավոր է Հայաստանում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը:
«Սեսնա-172» տեսակի ինքնաթիռը թռիչքներ կիրականացնի «Զվարթնոց» օդանավակայանից:
300 դոլար կարժենա 1 ժամանոց թռիչքը: Ինքնաթիռը առայժմ կոմերցիոն թռիչքներ իրականացնել չի կարող, այն անձնական թռիչքներով կսկսի իր աշխատանքը՝ նպատակ ունենալով առաջիկայում նաև կոմերցիոն թռիչքներ իրականացնել:
«Մինչ այս փոքր ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում չի կանգնել, գները շատ թանկ են եղել, բայց մեզ համար հատուկ գներ են մշակվել, ինչը թույլ է տալիս, որ այս ինքնաթիռը այստեղ կայանի»,- ասաց փոքր ավիացիոն ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ նշեց, որ գների վերանայում է տեղի ունեցել նաև իրենց մոտ:
««Զվարթնոց» օդանավակայանը արդեն նվազեցրել է ծախսերը, նույն բանն էլ մենք ենք անում և մոտ 70 տոկոսով նվազեցվելու են ծախսերը փոքր օդանավերի համար, որոնք չվերթներ են իրականացնելու Հայաստանի տարածքում: Իրականում շատ դժվար է այս ոլորտը զարգացնել: Եթե շատերը մտածում են, որ մեծ փողեր կան փոքր ավիացիայում, դա այդպես չէ: Այս ոլորտը զարգանում է, որովհետև մարդիկ կան, որ սիրում են այն»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը:
Փոքր ավիացիան զարգացնելու նպատակով ընկերությունը նախատեսում է նաև օդաչուների ուսուցում իրականացնել, սակայն ուսումնական թռիչքներ իրականացնելու հնարավորություն կունենան համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո միայն:
Հայաստանում փոքր ավիացիան զարգացնելու նպատակով Քաղավիացիայի կոմիտեն նաև քարտեզ է մշակել, որտեղ նշված են 60 մ-ից ավելի բարձրություն ունեցող խոչընդոտները: Աշխատանք է տարվում նաև մասնավոր ընկերությունների հետ՝ Հայաստանի տարածքում գտնվող օդանավակայանները ուսումնասիրելու, դրանք կիրառելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...