Տյոմ Հակոբյանը «Նոր ալիքում» զբաղեցրեց վերջնական 9-րդ տեղը

Երգիչ Տյոմ Հակոբյանը «Նոր ալիք 2019» երիտասարդ կատարողների մրցույթում զբաղեցրեց 9-րդ տեղը: 

 

Երեկ՝ օգոստոսի 28-ին, նա կատարեց Նիկ Էգիբյանի եւ Աննա Հարությունյանի Give Me Your Love երգը եւ վաստակեց 80 միավոր: 

Վերջնական արդյունքում նա 9-րդ տեղը զբաղեցրեց 230 միավորով:

 

Հաղթող դարձավ Ալբանիայի ներկայացուցիչ Ինիս Նեզիրին, որը բոլոր 3 մրցութային օրերի ընթացքում էլ միանձնյա առաջատարն էր: 

Նա վաստակեց 281 միավոր: 2-րդը ռուսական «Давинчи» խումբն է 269 միավորով: Եռյակը եզրափակում է Կուբայի ներկայացուցիչ Իլիանա Սանչեսը (259):

 

Տյոմը դեռ կարող է հաջողության հասնել ամենաոճային մասնակից անվանակարգում: Քվեարկությունը դեռ ընթացի մեջ է: ՀՀ մասնակիցն առաջատրներից է: Նա այս պահին ունի մոտ 9100 ձայն: Առաջատարն Ուկրաինայի ներկայացուցիչ Տառասն է շուրջ 9600 ձայնով: Քվեարկությանը կարելի է մասնակցել այստեղ:

 

«Նոր ալիք 2019» անց է կացվում Սոչիում: Սկսվել է օգոստոսի 24-ին: Ավարտվում է այսօր: Այսօր հայտարարվելու են հաղթողները: Համերգային ծրագրին մասնակցելու են ռուսական շոու-բիզնեսի աստղերը՝ այդ թվում Սոֆիա Ռոտառուն, Օլեգ Գազմանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Անժելիկա Վառումը, Լեոնիդ Ագուտինը, Իրինա Ալեգրովան, «Отпетые мошенники» խումբը եւ այլն: