Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, խմբակցության՝ ավելի քան երեք ժամ տևած նիստից հետո անդրադարձավ նիստի ժամանակ քննարկված թեմաներին: Նա ասաց, որ անդրադարձ է եղել հանձնաժողովների աշխատանքին՝ նստաշրջանից առաջ և հետո:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի վերաբերյալ քննարկում եղե՞լ է: Հովսեփյանը պատասխանեց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան:
«Մնացել ենք այն մոտեցմանը, որ այս պահին պետք է սպասենք կառավարության քայլերին»,- ասաց նա՝ նշելով, որ էպիզոդիկ քննարկում է եղել:
Հովսեփյանն ասաց՝ այս հարցում կուսակցության ներսում տարակարծություն չկա, կա այլակարծություն. մի մասը գտնում է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, մի մասը՝ որ պետք է չշահագործվի:
Հարցին՝ քանի՞ հոգի է կողմ, նա արձագանքեց.
«Երեք հոգին էլ է մաս, եթե էդ առումով եք հարցնում: Ես, անկեղծ ասած, չեմ կարող քանակ ասել, քանի որ ինձ համար դա առաջնահերթություն չեմ դրել, նրանք էլ հրապարակավ հանդես են եկել»:
Հարցին՝ Ամուլսարի հարցում կկանգնի՞ ակտիվիստների կողքին և կհրաժարվի՞ մանդատից, ինչպես խոստացել էր, պատգամավորն ասաց.
«Ես չեմ պնդել, որ դրա համար մանդատը վայր կդնեմ, իմ բառերը հստակեցված ասեք: Եթե կարիքը եղավ, ակտիվիստների ու ոստիկանների միջև կանգնելու կարիք եղավ, առաջիններից մեկը ես կկանգնեմ, իսկ որ մանդատը վայր կդնեմ, դրա մասին խոսք չկա»:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...