Ես չեմ կարծում, որ կուրորտի կողքին պետք է հանք շահագործվի. Ջերմուկցի կինը՝ Փաշինյանին

Բացասաբար ենք տրամադրված Ամուլսարի հանքի շահագործման հարցում, չենք ուզում հանքը շահագործվի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշեց քաղաքի բնակիչներից մեկը:

«Ջերմուկը պետք է մնա որպես առողջարան: Ես չեմ կարծում, որ հանքն անվտանգ է»:

Փաշինյանի դիտարկմանը, որ եթե ապացուցվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, էլի դե՞մ կլինի, բնակչուհին արձագանքեց. «Դարձյալ համաձայն չեմ, որովհետեւ կուրորդը որպես այդպիսին պետք է մնա: Ես չեմ կարծում, որ կուրորտի կողքին պետք է հանք շահագործվի: Դա իմ երեւակայության մեջ չի տեղավորվում: Ամբողջ բնակչությունն է այդ կարծիքին»,-ասաց նա:

Կինը նշեց, որ վատ ստացվոց, որ էսպես ոտքի վրա է ընդունում երկրի վարչապետին. «Մենք ենք մեղավոր, որ անկոչ հյուրի պես եկանք»,-արձագանքեց Փաշինյանը:

Քաղաքականություն