Ողջաբերդի խոշոր հրդեհը առավոտյան հաջողվել է մարել
Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ժամը 20:27-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, այնուհետև՝ ևս չորս մարտական հաշվարկ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին, մարվել՝ ժամը 07:21-ին:
Պարզվել է, որ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Գեղադիր և Ողջաբերդ գյուղերից 110 բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտնվել է սկանդալի կենտրոնում
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին մի քանի կին մեղադրել են նախկինում սեռական ոտնձգությունների մեջ:&...
Իրաքից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը․ Գագիկ Սուրենյան
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզե...
Առաջիկա 4 օրերի եղանակային կանխատեսումները
Առաջիկա 4 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`&nb...
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...