Վիսկիով կաշառվածները թույլ են տվել լուսանկարչին նկարել Մերիլին Մոնրոյի մերկ դին
Հայտնի է դարձել մահից հետո դիահերձարանում ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին մերկ լուսանկարելու փաստի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Fox News հեռուստաընկերության հեղինակած ֆիլմին: shantnews.am-ից տեղեկանում ենք, որ The Death of Merilyn Monroe (Մերլին Մոնրոյի մահը) խորագրով ֆիլմը ցուցադրվելու է օգոստոսի 18-ին:
Լուսանկարների գոյության մասին հեռուստաընկերությանը պատմել է դերասանուհուն նկարողի որդին:
Նա պատմել է, որ 1962 թվականին՝ Մոնրոյի մահից հետո, իր հորը հաջողվել է վիսկիի երկու շշով կաշառել դիահերձարանի աշխատակիցներին, մուտք գործել սենյակ ու Մոնրոյին մերկ լուսանկարել:
Նրա խոսքով՝ իր հայրը Մոնրոյի նման լուսանկարների 3 սկավառակ է ունեցել, որոնցից միայն մեկն է ի հայտ բերել։
Նրա հրապարակած լուսանկարներից մեկում պատկերված է Մոնրոյի ոտքի բութ մատին ամրացված պիտակը, մյուս նկարում երևում է Մոնրոյի դեմքը, որը նրա երկրպագուների մոտ շոկ է առաջացրել:
Լուսանկարիչը նկարները թաքցրել է հատուկ չհրկիզվող պահարանում: Նա մահացել է 1993 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Ա...
Շոգը չի նահանջելու. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է` Արարատյան դաշտի և...