Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ոչ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ. Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։
1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝ ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, եւ մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:
2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։
3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, եւ մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների եւ ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների եւ ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարեւորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետեւանքները՝ կանխատեսելը:
Հ.Գ. վստահ եմ, որ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սկզբունքների հիման վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարե...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել Կամո Մնացականյանը. նա հետախուզման մեջ գտնվող․ Pastinfo.am
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  ...
Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ
Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձեր...