Քրեական երանգներով համատարած խախտումներ բուհական համակարգում. Տիգրան Ուրիխանյանն ահազանգում է
Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտարարել է «քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում»։ Իր գրառմամբ պատգամավորն ակնկալում է նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։
Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.
«Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել,որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։
Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ` նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են, որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու եմ մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։ Հերի´ք եղավ ձևականությունների»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե առաջ...
Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ Արցախի հարցով ճնշումների մասին
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն...
ԱՆ-ին վերագրվող՝ դատավորների հրաժարականի մասին նախագիծը խտրականության տարր է պարունակում
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որում մասնավորապես ասվում...
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...